ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միլան - Կիև չվերթի ուղևորներից ոմանք ջերմիջեցնողներ են օգտագործել. ակտիվիստ
Օրեր առաջ ռուսալեզու մամուլում հրապարակում էր եղել, որ Իտալիայի Միլան քաղաքից Կիև ժամանած ինքնաթիռից կորոնավիրուսի կասկածանքով 3 ուղևոր հոսպիտալացվել էր:
Սակայն, ինչպես հայտնում է ակտիվիստ Անտոն Գուրան, ինքնաթիռի կեսը հազալիս է եղել, մի մասն էլ ջերմություն է ունեցել:
Նշվում է, որ Կիև հասնելուց հետո բշիշկները նրանց ստուգել են, սակայն կորոնավիրուսի ախտանշաններ չեն տեսել: Այն բանից հետո, երբ աղմուկ է բարձրացել, բժիշկներն այնուամենայնիվ 3 մարդու հոսպիտալացրել են: Նրանք բոլորն արտասահմանցիներ են եղել:
Մյուսներին ուղղակի բաց են թողել:
Գուրան մանրամասնել է, որ օդանավում 186 մարդ է եղել, որոնցից 90-ը օտարերկրացիներ՝ եգիպտացիներ, հինդուսներ և այլն: Նրանցից ոմանք ջերմիջեցնողներ են խմել:
Ակտիվիստը հավելել է, որ ուղևորներից շատերը ինքնաթիռի սրահ մտնելիս կարմրած աչքեր և քրտնարտադրություն են ունեցել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի վարակման 18 հաստատված դեպք կա. Փաշինյան
Այս պահին Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 18 դեպք կա: Վարակը գրանցվել է արդեն իսկ մեկուսացված անձանց մոտ,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապ Էջմիածնում. կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնակցել է մեծ խնջույքի
Auroranews-ը էջմիածնեցիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքում տիրող խուճապային իրավիճակի մասին: «Բո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, հնարավոր է էլի մեկուսացվեն․ Թորոսյան
Այս պահին ունենք նոր կորոնավիրուսի 4 հաստատված դեպք, պացիենտներից երեքը սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել...
Այս պահին կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ թոքաբորբ կա. Արսեն Թորոսյան
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում...