Կարանտինում գտնվող իտալացիները երգում են
Իտալիայում, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվն ամենամեծն է Չինաստանից հետո, մարդիկ երգում են իրենց պատշգամբներից՝ ժողովրդի ոգին բարձր պահելու համար:
Հիշեցնենք, որ Իտալիայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ։ Մեկ օրում վարակը խլել է 250 մարդու կյանք։ Այսպիսով, զոհերի թիվը երկրում հասել է 1266-ի։ Այս մասին հայտարարել է Քաղպաշպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին։
Իտալիայում կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17660-ի, նրանցից ներկայում բուժում է ստանում 14 955-ը, 1439 մարդ բուժվել է։
Զոհերի միջին տարիքը գերազանցում է 80-ը։ Վարակի տարածման տեմպը շարունակում է բարձր մնալ։
Մասնագետների գնահատմամբ՝ աշխարհում կորոնավիրուսի զոհերի 20 տոկոսը բաժին է ընկնում Իտալիային։
Կորոնավիրուսի բռնկումը երկրում սկիզբ է առել փետրվարի 21-ին։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի վարակման 18 հաստատված դեպք կա. Փաշինյան
Այս պահին Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 18 դեպք կա: Վարակը գրանցվել է արդեն իսկ մեկուսացված անձանց մոտ,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապ Էջմիածնում. կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնակցել է մեծ խնջույքի
Auroranews-ը էջմիածնեցիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքում տիրող խուճապային իրավիճակի մասին: «Բո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, հնարավոր է էլի մեկուսացվեն․ Թորոսյան
Այս պահին ունենք նոր կորոնավիրուսի 4 հաստատված դեպք, պացիենտներից երեքը սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել...
Այս պահին կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ թոքաբորբ կա. Արսեն Թորոսյան
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում...