— Donald J. Trump (@realDonaldTrump) March 12, 2020
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թրամփն արգելել է բոլոր եվրոպական երկրներից մուտքն ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական բոլոր երկրներից, բացառությամբ Մեծ Բրիտանիայի, արգելել է ԱՄՆ մուտք գործել:
Մուտքի արգելքի 30-օրյա ժամկետը ուժի մեջ կմտնի մարտի 13-ին, ասել է ամերիկյան առաջնորդը հեռուստատեսային ուղերձում ՝ ուղղված համաքաղաքացիներին: Այս ամենն արվում է կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու համար:
Նշվում է, որ բացառություններ կկիրառվեն ամերիկացիների դեպքում, ովքեր կանցնեն հատուկ հետազոտություններ, որից հետո մուտք կգործեն երկիր: Թրամփը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի բռնկումը ֆինանսական ճգնաժամ չէ, բայց ԱՄՆ իշխանությունները ձեռնարկելու են անհրաժեշտ տնտեսական բոլոր միջոցառումները: «Սա ֆինանսական ճգնաժամ չէ: Ուղղակի կարճ ժամանակահատված է, որը մենք կհաղթահարենք միասին՝ որպես երկիր և որպես աշխարհ»,- ասել է պետության ղեկավարը:
Կորոնավիրուսից տուժած ամերիկացի աշխատողներին և ձեռնարկություններին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով, Թրամփը հայտարարել է, որ ցածր տոկոսադրույքով վարկեր կտրամադրվեն: Թրամփը նաև ԱՄՆ ֆինանսների նախարարությանը հանձնարարել է որոշ կատեգորիայի քաղաքացիների և մասնավոր ձեռնարկությունների համար, որոնք տուժել են կորոնավիրուսից, հետաձգել հարկային վճարումները առանց տոկոսների և տույժերի կիրառման:
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Միացյալ Նահանգները ուշադրությամբ հետևում է իրավիճակին Չինաստանում և Հարավային Կորեայում՝ հավելելով, որ այդ երկրներում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի բարելավման հետ մեկտեղ Վաշինգտոնը կվերանայի ներկայիս սահմանափակումները:
Հիշեցնենք, որ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էաշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին: