Սիրիայում ՀՀ դեսպանությունում կսահմանափակի քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը
Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ ս.թ. մարտի 15-ից Սիրիայում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը:
«Միևնույն ժամանակ հորդորում ենք Սիրիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին (ռեզիդենտ) կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /մարզ, քաղաք/ և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար) ստորև նշված էլ-փոստի հասցեին։
Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը»,- ասված է դեսպանատան հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
Իրանում մեծաթիվ գերեզմաններ են փորում կորոնավիրուսի զոհերի համար
Բրիտանական Daily Mail պարբերականը հաղորդում է, որ Իրանում զանգվածային թաղումների են պատրաստվում․ այնտեղ մեծ թվով գերեզմա...
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 11 նոր դեպք է գրանցվել
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 11 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է rbc.ru...
Ինչ է կատարվում կարագի ապրանքային շուկայում․ «Հայաստանի Հանրապետություն»
«2018 թ. Հայաստան է ներմուծվել 3 986 տոննա կարագ՝ 41 տնտեսվարողի կողմից («Ալեքս հոլդինգ» եւ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ները...