Թրամփը The New York Times-ն անվանել է «լրագրության խայտառակություն»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times օրաթերթն անվանել է «լրագրության խայտառակություն» կեղծ տեղեկությունների տարածման համար:
«The New York Times-ը լրագրության խայտառակությունն է: Նրանք մեռած թերթ էին մինչև իմ՝ քաղաքականություն մտնելը և նորից մեռած թերթ կդառնան, երբ ես հեռանամ, ինչը տեղի կունենա 5 տարի հետո: Կեղծ լուրերը ժողովրդի թշնամին են»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը դիմել է Նյու Յորքի գերագույն դատարան՝ զրպարտության մեղադրանք ներկայացնելով New York Times թերթի դեմ: Մեղադրանքի առիթ է դարձել անցյալ տարի պարբերականի հրապարակած հոդվածը 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը մահով է սպառնացել բոլորին, ովքեր կփորձեն կրկնել Հայրենական մեծ պատերազմը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Հայրենական մեծ պատերազմի մասին՝ մահով սպառնալով բոլոր նրանց, ովքեր կփորձեն...
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝Մարտի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին շրջանների զգալի մասում սպաս...
Կորոնավիրուսի 15 դեպք է հաստատվել Վրաստանում
Վրաստանում արդեն հաստատված է կորոնավիրուսի վարակի 15 դեպք: Այժմ Վրաստանում կարանտինի մեջ են գտնվում 140 մ...