Կորոնավիրուսի 15 դեպք է հաստատվել Վրաստանում
Վրաստանում արդեն հաստատված է կորոնավիրուսի վարակի 15 դեպք: Այժմ Վրաստանում կարանտինի մեջ են գտնվում 140 մարդ: Երկու նոր հիվանդների մոտ կորոնավիրուսը հաստատվել է գիշերը: Նրանցից մեկը շփում է ունեցել վարակվածների հետ, մյուսը Վրաստան է ժամանել Իսպանիայից:
Հիվանդներից մեկը՝ Նիկոլոս Գամկրելիձեն, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի որդին է: Նա ինքը բժիշկ է եւ ղեկավարում է Evex կլինիկան:
Գամկրելիձեն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շփման մեջ է եղել իր կոլեգայի հետ, որը վերադարձել էր Իտալիա ուղևորությունից և պարզվել է, որ կորոնավիրուսով վարակված է:
Jam-news-ը հայտնում է, որ այս դեպքը Վրաստանում առաջինն էր, երբ վարակը փոխանցվել է արդեն երկրում: Մինչ այժմ բոլոր վարակվածներն իրենք էին վերադարձել Իտալիա կամ Իրան ուղևորությունից:
Evex կլինիկայի տվյալ աշխատակիցը, որը վիրուսակիր է եղել (նրա անունը առայժմ չի նշվում), Իտալիայում մի քանի օր է անցկացրել և վերադարձել է Թբիլիսի մարտի 1-ին: Հաջորդ օրը նա գնացել է աշխատանքի, որտեղ ընդհանուր ժողով է անցկացվել: Այդ հանդիպմանը ներկա է եղել նաև Նիկոլոս Գամկրելիձեն:
Հաջորդ օրը այդ աշխատակցի վիճակը վատթարացել է, և նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Պարզվել է, որ նրա հինգ ընկերները, ում հետ նա եղել է Իտալիայում, նույնպես կորոնավիրուսով վարակված են:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը մահով է սպառնացել բոլորին, ովքեր կփորձեն կրկնել Հայրենական մեծ պատերազմը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Հայրենական մեծ պատերազմի մասին՝ մահով սպառնալով բոլոր նրանց, ովքեր կփորձեն...
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝Մարտի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին շրջանների զգալի մասում սպաս...
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 20-ի
Մոսկվայում նոր տիպի կորոնավիրուս Է հայտնաբերվել եւս երեք մարդու մոտ: Այդ մասին հայտնել Է Covid-19-ի դեմ պայքարի օպերատիվ...