Սիրտս ցավեց էս տղու համար, տանը առողջական լուրջ խնդիրներ ունեցող փոքրիկներ կան․ Լալա Մանուկյան

Ֆեյսբուքյան օգտատեր Լալա Մանուկյանը գրել է. 

«Սիրտս ցավեց էս տղու համար: 
Կուրթանում հաճախ եմ եղել իրենց տանը, աշխատող մարդիկ են՝ հող են մշակում, մայրը անտառից պոպոք է հավաքում, միշտ գնել եմ, որակին չնայելով, տան տղամարդիկ համ հանդն են գնում, համ այգին մշակում: 
Տանը առողջական լուրջ խնդիրներ ունեցող փոքրիկներ ունեն, որոնք տնակում ծնվել են, տնակում էլ կմեծանան երևի: 
Ես նեղվեցի վարչապետի անշրջահայաց կոպիտ պատասխանից:  
Հարգելի վարչապետ, դուք ինչ գիտեք, դիմացի մարդու կենսագրության մասին, ուսերի վրայի բեռի մասին, ընտանիքում ունեցած լուրջ խնդիրների մասին, առավել ևս առողջության մասին:  
Դուք էմեռտե՞ եք։ 
էխո՞ եք։  
Նայում եք ու դիագնոզը դնում՝ առողջ տղամարդ, հա՞։ Գուցե երկու ոտքն էլ պրոթեզով էր, կամ մեկ այլ, աչքին չերևացող խնդիր ուներ։ Չնայած փառք աստծո, այդպես չի: 
Օկ, առողջ ա, բայց Կուրթանում ապրող տղամարդը որտե՞ղ պիտի աշխատի, որ կարողանա հիպոթեկով տուն առնի։ Ով նրան հիպոթեկ կտա իր աշխատավարձի չափը իմանալով, եթե 80 -100 հազար դրամ է գյուղերում պահակի, էլեկտրիկի ու այլոց աշխատավարձերը: Ձեզ ոչինչ չհուշե՞ց, որ մարդիկ երկրաշարժից հետո եկել ծվարել են Կուրթանում, որ այգի ու հող մշակեն, ընտանիքը պահեն։ Հանձնարարեիք, որ մանրամասնորեն քննեն մարդու խնդիրը ու զեկուցեն Ձեզ: Այ նոր այդ ժամանակ առանց հոխորտալ եզրակացություն անեիք: 
 

Էլ չեմ ասում,որ եթե որևէ մեկը տանը առողջական խնդիր ունեցող երեխա ունի, ապա անքան է հիվանդանոցների դռներին փողահան լինում, որ հացին սկսում են ձեր բառերով ասած՝ կակա ասել, կամ էլ անգամ հիվանդանոցում պառկելու հնար չունեն,«հանգիստ նստում են տեղները» ու հետևում, թե ոնց է ընտանիքի անդամը տանջվում հիվանդության ձեռքը: 
Ուղղակի խնդրում եմ, շատ եմ խնդրում, մարդուն մի պախարակեք Ձեր բազմահազարանոց լսարանի առջև, քանի դեռ չեք լսել ուշադիր իր պատմությունը, չեք գնահատել կարիքները: Նաև վատ ա, շատ վատ ա, որ չեք պատկերացնում, թե գյուղացին ոնց պիտի տուն առնի: Գիտե՞ք ոնց։ Գյուղը պիտի թողնի գնա մեծ քաղաք, երբեմն էլ երկրից դուրս գնա:  
Մի արեք ադպես, ուղղակի մի արեք: 
Դուք երկրի վարչապետն եք, դուք պատասխանատվություն եք կրում յուրաքանչյուր քաղաքացու առջև: 
Ոնց թե կգա առողջ տղամարդը առողջ տղամարդուն կասի... Ականջներիս չեմ հավատում 
Ես Ձեր համակիրն եմ եղել, ու ամեն սխալ քայլ երբ անում եք, ես ինձ եմ մեղադրում: 
Էդ տղայից էլ կարելի է ներողություն խնդրել, ես չեմ պատկերացնում, թե ոնց է ընտանիքը էսօր քնելու: 


Հ.Գ. Մի անեկդոտ կար,  որ բժիշկը հիվանդին ասում ա ինչի ես էսպես հյուծված, հիվանդն ասում ա օրերով հաց չեմ ուտում, էս բժիշկն էլ թե՝ դե պիտի քեզ ստիպես..»:

Քաղաքականություն