Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր ստացիոնար բուժում կստանա. պաշտպան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը մեծ հավանականությամբ չի կայանա՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ «Էրեբունի» ԲԿ-ում։
«Վիճակն արդեն լավ է, մի քանի օր ստացիոնար բուժում կստանա»,- ասաց Խուդոյանը։
Հիշեցնենք, որ մարտի 7֊ի երեկոյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն՝ արյան ճնշման կտրուկ տատանումով եւ ինքնազգացողության վատացումով։ Մարտի 8-ին Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...