Պատգամավորներն ընդդեմ անկախ լրատվամիջոցների․ խնդրահարույց նախագիծ ԱԺ-ում
Հայկական լրատվական դաշտում գործող հեռուստա եւ ռադիո ընկերությունները, լրագրողական եւ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, ինչպես նախկինում, այնպես էլ հատկապես վերջին շրջանում, ստիպված են եղել պարբերաբար հրապարակային հայտարարություններով հանդես գալ լրատվական եւ գովազդային դաշտում իրարահաջորդ առանձին, մասնակի կարգավորումների փորձերի առիթով։
Ներքոստորագրյալ կազմակերպություններն արձանագրում են, որ
• հաճախ ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների, ՀՀ Կառավարության լիազոր ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների կողմից շրջանառության մեջ դրվող թեզերը, օրենսդրական նախաձեռնությունները, ՀՀ Օրենքներում մասնակի փոփոխությունների առաջարկները խաթարում են լրատավական դաշտը կարգավորող եւ տեւական ժամանակ գործած ՀՀ օրենսդրական միասնական տիրույթը,
• առանց շահագրգիռ կազմակերպությունների, հեռուստա եւ ռադիո ընկերությունների հետ խորհրդակցելու, գործնական դաշտում գործող եւ առկա խնդիրները խորքային գնահատող կողմի կարծիքը հաշվի առնելու, նոր գործիքակազմեր ներդնելով, առավել են խճճում պատկերը,
• առաջարկվող, շրջանառության մեջ դրված, կամ արդեն օրենսդրական տեսք ստացած (Հանրային հեռուստաընկերության եթերում գովազդ տեղադրելու արգելքը վերացնող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը ՀՀ 2020 թվականի բյուջետային տարվա միջնամասում) ստեղծում են տնտեսական անկախանխատեսելի դժվարություններ, խնդիրներ, խաղի նոր կանոններ բյուջետային տարին արդեն պլանավորած եւ ռազմավարույթուն մշակած լրատվամիջոցների համար,
• լրատվական դաշտի համապարփակ վերակազմարվոմանը կողմնակից ենք հատկապես մենք, որի արդյունքում է, որ շահագրգիռ մասնակցություն արդեն ունեցել ենք ՀՀ ԱԺ կազմակերպած լսումներին, պարբերաբար քննարկումներ ենք անցկացրել եւ պատրաստ ենք անցկացնել ԱԺ համապատասխան աշխատանքային խմբի հետ,
• ՀՀ ԱԺ կողմից «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համապարփակ վերամշակման նախաձեռնությանը զուգահեռ, անթույլատրելի է դրվագային հարցեր արծրարծել եւ որոշումներ կայացնել, որի արդյունքում համակարգային փոփոխությունների փոխարեն ունենալու ենք հակասական լուծումներով ու գործիքակազմով մի օրենսդրական փաթեթ,
• Խոսքի ազատության պաշտպանության, լրատվամիջոցների իրական սեփականատերերի վերհանման, ազատ մրցակցության իրական եւ արհեստական մտահոգություններով առաջարկվող փոփոխությունները սպառնում են շատ հաճախ լրատվամիջոցների նյութական օրինական աղբյուրների կրճատման հետեւանքով նրանց կախվածության մեջ դնել առանձին տնտեսական, քաղաքական կամ այլ տեսակ ոչ հրապարկային կախվածություններից։
Մեր արձանագրած զարգացումների տրամաբանության մեջ է մտնում օրերս ԱԺ պատգամավորներ Վարազդահ Կարապետյանի եւ Արտակ Մանուկյանի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» մասինե ՀՀ օրենքում լրացումներ կատարելու Պ-491-27.02.2020-ՖՎ-011/0 նախագիծը, որով հեռուստա եւ ռադիո եթերում գրեթե բացառում է վարկային կազմակակերպությունների, վարկավորումների մասին հայտարարույթուններն ու գովազդը։ Արձանագրում ենք, որ
• Լրատվամիջոցները հանրությանը հնարավորինս իրազեկելու, ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու նպատակով բազում անգամներ տեսա-լսողական ռեպորտաժներով ահազանգել ենք առկա խնդիրները, մարդկային ճակատագրերով ներկայացրել վարկավորման ոլորտում առկա խնդիրները,
• ֆինանսական այս ճյուղում առկա խնդիրների լուծման փոխարեն, փորձ է արվում արգելել գովազդային մի առանձին մաս, որի արդյունքում շահող են դուրս գալու այլ հարթակներ (համացանցային հրատարակություններ, սոցիալական տիրույթ), որի արդյունքում ոչ թե պաշտպանելու են սպառողին, այլ նրան տեղեկատվության հրամցման այլ ուղիների համար դուռ են բացելու միայն,
• մենք եւս մտահոգ լինելով այս խնդրով, համոված ենք, որ հարցի կարգավորումը ֆինասական, կարգավորիչ տիրույթունում է եւ ոչ թե լրատվական հարթություններում։
Հաստատելով ու արձանագրելով այս ամենը, մեր մտահոգությունն ու անհանգստությունն ենք հայտնում, որ հակառակ բոլոր մեր հայտարարույթուններին, հրապարկային կոչերին, երկխոսության տարբեր փորձերին ու նախաձեռնույթունների ժամանակ հնչեցրած փաստարկներին, շարունակվում են միակողմանի, առանց երկխոսության եւ կարծիքը հաշվի առնելու լրատվական դաշտում ուղղակի միջամտություններով սահմանափակումների կիրառման փորձերը։
Առաջարկում ենք, որ առկախեն լրատվության, հեռուստա եւ ռադիո ոլորտում մասնակի փոփոխույթունների նախաձեռնությունները, մինչեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի լիարժեք եւ ամբողջական վերամշակումը, ինչին արդեն ձեռնամուխ է եղել ՀՀ ԱԺ մասնագիտական ենթահանձնախումբը
Հայտարարարում ենք, որ այսուհետ եւս չենք լռելու նման դրսեւորումների դեմ եւ պատրաստ ենք դիմել ՀՀ օրենսդրությամբ թույլատրված առավել արմատական միջոցների ու գործողությունների, այս վիճակը շտկելու, մեր խոսքի ազատությունը, ազատ տնտեսական գործունեության օրենսդրական դաշտը պաշտպանելու համար։