Նախկին պատգամավորի համակարգիչը կորել է. ինչու են Միհրան Հակոբյանին հրավիրել ՔԿ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել ԱԺ–ի իր համակարգչի կորստի պատճառով։
«Ինչպես տեղեկացրել էի` այսօր հրավիրված էի Արաբկիրի քննչական բաժին` քրեական գործով որպես վկա հարցաքննության: Պարզվեց` գործը կապված է Ազգային ժողովում գույք կորչելու հետ, որն ինձ առնչվում է այնքանով, որքանով որ ԱԺ-ում իմ նախկին աշխատասենյակի համակարգիչը չկա: Որոնողական աշխատանքների արդյունքում որոշվել է, որ ես պետք է հարցաքննվեմ և պատասխանեմ հարցին` արդյո՞ք տեղյակ եմ, թե որտեղ է իմ նախկին աշխատասենյակի համակարգիչը»,– գրում է նախկին պատգամավորը:
Նա նաև հայտնում է, որ ԱԺ-ի իր աշխատասենյակը հանձնել է 2018թ.-ի դեկտեմբերին` համապատասխան փաստաթղթերով: Նրա խոսքով` ԱԺ աշխատակցի ներկայությամբ կազմվել է ընդունման– հանձնման ակտը, որով ինքը շենքից դուրս է բերել իր անձնական իրերը:
«Հիմա պարզվում է` ԱԺ միջանցքների տեսախցիկների նկարածը չի պահպանվել, և ԱԺ-ում չեն կարողանում գտնել համակարգիչը, որը աշխատասենյակի հետ միասին հանձնել եմ ԱԺ աշխատակազմին: Բնական հարց է չէ՞ առաջանում. ինչպե՞ս կարող էր 2019թ-ի ընթացքում համակարգիչը մոնիտորով ու քեյսով ԱԺ շենքի տարածքից անէանալ, երբ շենքը ԱԱԾ կողմից հատուկ պահպանվող պետական օբյեկտ է, ԱԱԾ-ն էլ վարչապետին ենթակա կառույց է: Ինչևէ, Արաբկիրի քննչական բաժնում այսօր հարց են տվել` համակարգիչը չկա, կարո՞ղ է տեղյակ լինեք` որտե՞ղ է այդ համակարգիչը: Պատասխանել եմ, որ համակարգիչը փաստաթղթավորված հանձնել եմ, իսկ հիմա պատկերացում չունեմ, թե որտեղ կարող է լինել այդ համակարգիչը»,– գրում է Միհրան Հակոբյանը։
Նախկին պատգամավորը հայտնում է նաև, որ կորած համակարգիչը նոր չէր, այլ «դարն ապրած» և ԱԺ-ում էր հայտնվել հնության պատճառով պետական մեկ այլ հաստատության հաշվեկշռից դուրս գրվելու հետևանքով:
Նշենք, որ մինչ այդ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Քննչական կոմիտեից հարցաքննության ներակայանալու ծանուցագիր է ստացել: Հրապարակված ծանուցագրից պարզ է դառնում, որ այն գրված է 2020թ.–ի փետրվարի 20-ին։
Միհրան Պողոսյանը, սակայն, հայնել էր, որ այն ստացել է ուշացումով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...