ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Արցախ, Ադրբեջան և Թուրքմենստան. Հետք
ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին զգուշացնում է չմեկնել Արցախ։ Պատճառը տարածաշրջանում առկա ռազմական հակամարտությունն է։ Գերատեսչության հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ կրակոցները և, երբեմն, հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ նաև ականները և ականանետերը, տարեկան դառնում են մարդկանց մահվան և վիրավորման պատճառ։ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս խուսափել շփման գծին և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին մոտ գտնվող ավտոճանապարհներին գտնվելուց։ ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ամերիկյան կառավարական ծառայակիցները այնտեղ այցելության սահմանափակումներ ունեն։
Այս մասին տեղեկացնում է Hetq.am-ը:
Բացի այդ, Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքմենստան և Ադրբեջան այցելելուց՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Այդ մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության պաշտոնական կայքում։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Թուրքմենստանում չի գրանցվել կորոնավիրուսով վարակակիրների դեպք, իսկ Ադրբեջանում վարակակիրների թիվը հասել է 6-ի։
Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքմենստանում բուժման մեթոդները չեն համապատասխանում ամերիկյան չափանիշներին։ Ուղևորներին կարող են ստիպել տալ անալիզներ, որոնք կապ չունեն կորոնավիրուսի հետ։ Այդ իսկ պատճառով ամերիկյան գերատեսչությունն իր քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել ցանկացած թեստերից, որոնք կապ չեն ունենա COVID-19 տիպի նոր կորոնավիրուսի հետ։
Ադրբեջանի պարագայում էլ Պետքարտուղարությունը նշում է, որ այդ երկրի բուժօգնության տրամադրման մեթոդները նույնպես չեն համապատասխանում ԱՄՆ պահանջներին։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանը բավականին խոցելի երկիր է ահաբեկչական գործողությունների տեսանկյունից։ Ահաբեկիչները կարող են հարձակվել նույնիսկ առանց զգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային օբյեկտները, տրանսպորտային հանգույցները, շուկաները, առևտրի կենտրոնները, տեղական ինքնակառավարման մարմինները, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, ուխտագնացության վայրերը, այգիները, խոշոր սպորտային և մշակութային միջոցառումները, կրթական հաստատությունները, օդանավակայանները և հանրային այլ տարածքներ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...