Վրաստանի սահմանային անցակետերում կորոնավիրուսի տարածման հետ կապված օտարերկրյա քաղաքացիների համար նոր կարգ է գործելու
Ուշադրություն.
Կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական համակարգող խորհուրդը, որը գործում է Վրաստանի վարչապետի գլխավորությամբ, այսօր նոր որոշումներ է ընդունել վարակի հետագա տարածումն կանխելու ուղղությամբ։
Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Այդ որոշումներով Վրաստանի սահմանային անցակետերում օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված նոր կարգ է գործելու:
Oտարերկրյա քաղաքացիները, ովքեր Վրաստան ժամանման պահին նախորդող 14-օրյա ընթացքում գտնվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ռիսկային գոտում դասակարգված երկրներում (Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա, Իրան), ապա Վրաստան մուտք գործելու պահին սահմանային անցակետում պետք է անցնեն նախապես սահմանված ինտենսիվ բուժզննում և ենթարկվեն պարտադիր 14-օրյա կարանտինային ընթացակարգի, կամ պետք է սահմանին ներկայացնեն «COVID-19 PCR»-ի լաբորատոր թեստը, որը կվկայի, որ բուժզննումը տեղի է ունեցել ծագման երկրում, իսկ եթե այլ երկրից տարանցիկ ժամանում է, ապա պետք է ներկայացնեն տարանցիկ երկրում անցած լաբորատոր թեստը:
Վրաստանի կառավարությունը նաև որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Իտալիայի հետ ուղիղ չվերթները:
[ec5df6df3cd51de82e8ae47b899da4c7.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...