Իլհամ Ալիևը «վրդովվել է»՝ պատմական քարտեզներում տեսնելով Ուրարտուն և Սիսիանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` մարտի 4-ին մասնակցելով Թովուզի շրջանում պատմաերկրագիտական թանգարանի բացմանը և ծանոթանալով ներկայացված պատմական քարտեզներին, «վրդովվել է»՝ այնտեղ հայտնաբերելով Սիսիանն ու Ուրարտուն:
Ալիեւը սկսել է մեղադրել թանգարանների աշխատակիցներին` քարտեզների վրա հայկական տեղանունների համար: Մե'կ այն գրված չէ, մե'կ այնպես գրված չէ. Ալիեւն այնքան էր տարվել, որ հայտարարեց Հրազդան գետի «իսկական անվան մասին» ... Զենգի: Իսկապես, գետը նախկինում կոչվում էր Զանգու, ինչը հայերեն նշանակում է «զանգակ, զանգ»:
«Սա ո՞ր դարի քարտեզ է: Որտեղի՞ց եք վերցրել այս քարտեզը: Ադրբեջանի ներկայիս տարածքի վրա Մինգեչյավիրից բացի ոչ մի պատմական անվանում գրված չկա: Գրված է, օրինակ, Սիսիան: Այն ժամանակ Սիսիան չի եղել, հետո ինչ-որ մեկն այն հորինել է... Այս քարտեզից ոչինչ հնարավոր չէ հասկանալ: Այստեղ Կովկասյան Ալբանիան (Աղվանք) էլ նշված չէ: Իսկ տեսեք, թե ինչ տառերով է գրված Ուրարտու»,- ասել է Ալիևը՝ դիմելով շրջանի գործկոմի ղեկավար Մամեդ Մամեդովին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...