Եվրախորհրդարանը սահմանափակել է աշխատանքը կորոնավիրուսով վարակված աշխատակցի պատճառով
Եվրոպայի պաշտպանական գործակալությունում (EDA) հաստատել են, որ աշխատակիցներից մեկի մոտ COVID-19 կորոնավիրուսի առկայության անալիզը դրական արդյունք Է տվել: Այդ մասին մարտի 4-ին Բրյուսելում հայտնել Է ԵՄ-ի ինստիտուտներին մոտ կանգնած EURACTIV ինտերնետ-ռեսուրսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ըստ աղբյուրիՙ խոսքը գործակալության բարձրաստիճան պաշտոնյայի մասին Է, որն Իտալիա կատարած ուղևորությունից վերադարձել Է անցյալ շաբաթ: Ըստ պորտալի տեղեկությունների, EDA-ում որպես նախազգուշական միջոց մինչև մարտի 13-ը չեղարկվել են բոլոր խորհրդակցությունները, որոնք պետք Է անցկացվեին նրա հարկաբաժիններում: Գործակալությունը նաև որոշել Է չեղարկել այդ նույն ժամկետում բոլոր աշխատակիցների մասնակցությունը արտաքին խորհրդակցություններին:
Նախազգուշական այս միջոցը հիմնվում Է այն նոր ցուցումների վրա, որոնք ստացվել են ԵՄ-ի բժշկական հանձնաժողովի կողմից: Իտալիա ուղեւորությունից հետո վարակվածն անցյալ շաբաթ չորս ժամ տեւողությամբ խորհրդակցության Է մասնակցել ԵՄ-ի այլ հաստատությունների մոտավորապես 30 պաշտոնատար անձանց հետ: Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության զինվորական շտաբի անդամներից մեկի մոտ, որը ներկա Էր խորհրդակցությանը, ի հայտ են եկել տկարության ախտանիշներ, այժմ նա սպասում Է թեստի արդյունքներին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...