Հաշվի չառնելով, որ մետրոյով հազարավոր մարդիկ են երթևեկում ախտահանիչ գործողությունները չեն արել․ Մետրոպոլիտենի խոսնակ

Երեկ Երևանի մետրոպոլիտենի՝ «Բարեկամություն» և «Գարեգին Նժդեհ» կայարաններում հատուկ նյութերով ախտահանվում էին բոլոր գնացքները։ Տեսանյութի հրապարակումից հետո Առողջապահության նախարարությունից հայտարարեցին, որ այդ գործողությունները ախտահանման հետ կապ չունեն.«Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել։ Այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում»։

 

АrmDaily.am—ի հետ զրույցում Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը նշել է, որ, երբ խոսվեց կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդի մասին, Մետրոպոլիտենի տնօրինությունը նախաձեռնել է ախտահանիչ գործողությունները.«Մետրոպոլիտենի յուրաքանչյուր աշխատակից օրվա ընթացքում շփվում է մոտ 80 հազար քաղաքացու հետ։ Մեր աշխատակիցների մասին մտածելով, մենք որոշեցինք կանխարգելենք վիրուսի տարածումը մետրոպոլիտենում։ Դրանք բժշկական հատուկ նյութեր էին։ Հիմնականում ախտահարվել էին այն հատվածները, որոնցից մարդիկ բռնվում են, դռները, նստատեղերը։ Որոշ նկատառումներից ելնելով, այս քայլերը զերծ են պահում վարակի տարածումը»։

Խաչատրյանը նշել է, որ ԱՆ-ն, հաշվի չառնելով այն, որ մետրոյով հազարավոր մարդիկ են երթևեկում, այդ ախտահանիչ գործողությունները չէր արել.«Նույնն էլ դիմակների դեպքում։ Չենք կարողանում դիմակներ ու ձեռնոցներ գտնել աշխատակիցների համար։Մեր ունեցած ռեսուրսներով փորձել ենք անել մաքսիմումը, որպեսզի ուղևորներին հետագա վարակումից պաշպանենք»

Քաղաքականություն