Քաղաքականություն

Ես այդ՝ կասկածյալի մեղադրանքը չեմ ընդունում․ Սեյրան Օհանյան

WRed 149 դիտում
Ես այդ՝ կասկածյալի մեղադրանքը չեմ ընդունում․ Սեյրան Օհանյան

«Ես այդ՝ կասկածյալի մեղադրանքը չեմ ընդունում, ինձ հետ կապ չունի, կառավարությունն է որոշումը կայացրել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՔԾ-ի տարածած հայտարարությունը, որի համաձայն՝ Ս. Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:

 

Օհանյանը նշեց, որ ընկերությունը 2002թ. փոխանցվել է ՊՆ-ին, 2010-ին օտարվել է:

«Ես և ՊՆ-ն որևէ շահագրգռվածություն չէինք կարող ունենալ: Կառավարության որոշմամբ փոխանցվել է, կառավարության որոշմամբ օտարվել է։ Ես կարող եմ ասել, որ այն ժամանակվա օտարման գինը եղել է 10 մլն դոլար, այսօրվա կուրսով` շուրջ 9.5 մլն, այսինքն՝ ՊՆ-ն շահագրգռվածություն չուներ: Ես այդ կասկածանքը չեմ ընդունում, որովհետև ինձ հետ որևէ կապ չունի, քանի որ ՊՆ-ն է կառավարության որոշումը ներկայացրել, ավելին, իրենք ասում են, որ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, ես ցուցմունք չեմ տվել, ստորագրություն չեմ տվել, որովհետև քանի՞ անգամ կարող եմ ստորագրություն տալ, Մարտի 1-ի գործով էլ ունեմ ստորագրություն»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, ըստ ՀՔԾ-ի՝ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010թ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից