Կորոնավիրուսով պայմանավորված Ryanair-ը կրճատում է թռիչքները
Ryanair բյուջետային ավիաընկերությունը մարտի 2-ին ուղևորներին տեղեկացրել է, որ կորոնավիրուսով պայմանավորված կրճատում է իր թռիչքները: Թռիչքներից հիմնականում կրճատվում են դեպի Իտալիա ուղևորվող և Իտալիայից մեկնողները: Ընկերությունը հաղորդում է, որ նախնական սահմանափակումը կտևի երեք շաբաթ՝ մարտի 17-ից մինչև ապրիլի 8-ը:
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ավիաընկերությունը վերջին շաբաթվա ընթացքում նկատում է մարտի վերջի և ապրիլի սկզբի համար տոմսերի ամրագրման կրճատում: Դրանից բացի մեծ է եղել ուղևորների՝ թռիչքի չներկայանալու թիվը, հատկապես Իտալիայից և երկրի ներսում:
«Ryanair-ը շարունակում է ուշադիր հետևել ամրագրումների գործընթացին և շարունակում է ճկուն գրաֆիկ սահմանել՝ կապված իրավիճակի զարգացման հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...