Աննա Վարդապետյանը նշանակվել է վարչապետի օգնական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աննա Վարդապետյանին վարչապետի օգնական նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Աննա Վարդապետյանին նշանակել վարչապետի օգնական»,-ասված է որոշման տեքստում:
Աննա Վարդապետյանը 2019-ի ապրիլի 4-ին նշանակվել էր արդարադատության փոխնախարար, սակայն նոյեմբերին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։
Կենսագրություն
Աննա Վարդապետյանը ծնվել է 1986թ-ի փետրվարի 18-ին:
Աշխատանքային գործունեություն
07.2014 – 04.2018 – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ,Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
2010թ-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս
2017թ-ից՝ նույն ամբիոնի դոցենտ
03.2013-07.2014թթ.- ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
03.2009-03.2013թթ.- ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ավագ օգնական
12.2008-03.2009թթ.- ՀՀ վճռաբեկ դատարան, իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ
10.2008-12.2008թթ.- ՀՀ վճռաբեկ դատարան իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ
04.2007-10.2008թթ.- ՀՀ վճռաբեկ դատարան, իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ
09.2003-05.2005թթ.- Ավան համայնքի ղեկավարի խորհրդական
Կրթություն
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ՝ 2006թ., մագիստրատուրա` 2008թ., ասպիրանտուրա` 2012թ.
Այլ տեղեկություններ
2015թ-ից առ այսօր Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ
2016թ-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ.00.05) անդամ
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...