Վրաստանի հետ սահման փակելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա
Վրաստանի հետ սահման փակելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վրաստանի երեք դեպքերը լոկալ բերովի դեպքեր են, երկուսը՝ Իրանից Ադրբեջանի տարածքով, մեկը՝ Միլանից։ Եթե չեմ սխալվում, բոլորն էլ իրենց լավ են զգում, և կոնտակտների շրջանակը նույն սկզբունքով մեկուսացված է, լոկալ տարածման դեպքեր դեռ չկան։ Երբ վիրուսն արդեն շրջանառվում է գրեթե բոլոր երկրներում, ընդհանրապես վերանում է սահմանների փակելու անհրաժեշտությունը։
Մեր մոտ հազար քաղաքացիներ վերադարձել են Չինաստանից՝ հիվանդության տարածման սկզբից սկսած։ Որևէ մեկի մոտ վիրուսի հաստատում չի եղել։ Եթե Չինաստանից վերադառնալ ցանկացողներ կան, մենք պատրաստ ենք քննարկելու նրանց տեղափոխվելու հնարավորությունը ԱԳՆ-ի հետ։ Նախարար Թորոսյանը հերքում է, որ Չինաստանից ՀՀ 26 քաղաքացի ցանկանում է Հայաստան վերադառնալ, բայց նրանց չեն թողնում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...