Եթե Իրանում կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վերադառնալ, կարո՞ղ են դիմել դեսպանություն. ԱԳՆ
Թեհրանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը երեկ ժամանեց Երևան: Քաղաքացիները մտավախություն ունեին՝ պայմանավորված շրջանառվող որոշ թյուր տեղեկություններով, թե Իրանում ՀՀ դեսպանության աշխատանքը դադարեցված է: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը SHANTNEWS-ին հայտնեց, որ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով:
«Իրանում ՀՀ դեսպանության աշխատանքի հետ կապված՝ հայտնում ենք հետևյալը, որ դեսպանության ողջ անձնակազմը շարունակում է իր բնականոն գործունեությունը, այդ թվում՝ 24-ժամյա ծառայություն մատուցելով մեր քաղաքացիներին և հնարավորության սահմաններում ձեռնարկելով բոլոր քայլերը՝ վերջիններիս առջև ծառացած խնդիրները հասցեագրելու ուղղությամբ: Ինչպես գիտեք, դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ, պաշտպանվում է մշտական կապ Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ, վերոնշյալ գործառույթների արդյունավետ իրականացման համար պարզապես ժամանակավոր որոշում է կայացվել դադարեցնել հյուպատոսական հերթագրման և ընդունելության գործառույթները, որոնք որոշակի տեխնիկական կազմակերպական միջոցառումների իրականացումից հետո լիարժեքորեն կվերականգնվեն:
Դեսպանության աշխատակիցների անգամ անձնական բջջային հեռախոսային համարները հասանելի են, դրվել են դեսպանության սոցիալական էջերում, դեսպանության կայքէջում դրանք հասանելի են, կա նաև էլեկտրոնային փոստ, որով մեր քաղաքացիները կարող են դիմել դեսպանությանը, կարող են այցելել դեսպանություն, ներկայացնել իրենց խնդիրները: Ուղղակի դադարեցվել է այդ երկու գործառույթը, որ մեր քաղաքացիների հետ արդյունավետ կապը հնարավոր լինի ապահովել»,- տեղեկացրեց նա:
Հարցին՝ եթե Իրանում կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վերադառնալ, կարո՞ղ են դիմել դեսպանություն, Աննա Նաղդալյանը պատասխանեց.
«Բնականաբար, պետք է պարզապես դեսպանությանն այդ մասին տեղյակ պահել, դեսպանության կողմից հնարավորության սահմաններում ձեռնարկվում են բոլոր քայլերը այդ խնդիրները հասցեագրելու ուղղությամբ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...