ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել Մանկավարժական համալսարանի գնումների գործընթացներում
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի 2016-2019 թվականներն ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից:
Ուսումնասիրության առարկա են հանդիսացել իրականացված գնումների, հաշվարկված աշխատավարձի, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման գործընթացները:
Հիմնադրամի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։
Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի կողմից իրականացված 705 մլն. դրամի գնման գործընթացներ: Խախտումներ են արձանագրվել 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում:
Մասնավորապես՝
Երկու գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից ներկայացվել են առերևույթ կեղծ, գործընթացում հաղթող ճանաչվելու իրավունք վերապահող փաստաթղթեր, որի արդյունքում ընկերությունների հետ կնքվել է 127 մլն. դրամի պայմանագրեր:
Մեկ ընկերության կողմից մատուցված ծառայության ծավալների և վերջինիս աշխատանքային ռեսուրսների միջև արձանագրվել է խիստ քանակական անհամապատասխանություն: Առկա են հիմնավոր կասկածներ փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու, սակայն չգրանցված աշխատողներով ծառայություն մատուցելու վերաբերյալ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 14.0 մլն դրամ եկամտային հարկ:
Ծառայություն մատուցող ընկերության կողմից մատուցել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություն, սակայն Հիմնադրամի կողմից չի գանձվել պայմանգրուվ սահմանված 3.0 մլն դրամի տուգանք:
Հիմնադրամին մատակարարված հեռուստացույցների մի մասը չի համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրին, սակայն ընդունվել է Հիմնադրամի կողմից: Հեռուստացույցների մատակարարման գինը շուրջ կրկնակի անգամ գերազանցել է ձեռքբերման արժեքին, սակայն գնման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել:
Օտարերկրյա իրավաբանական անձին փոխանցվել է 13.0 մլն. դրամով ավելի գումար (ավելացված արժեքի հարկ), քան վերջինիս գնային առաջարկն էր:
Հիմնադրամում լրացուցիչ աշխատավարձը հաշվարկվել է (հավելավճար, լրավճար և պարգևատրում) առանց ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված կարգեր, դեպքեր և չափեր նախատեսող իրավական ակտեր սահմանելու: Այնուամենայնիվ, լրացուցիչ աշխատավարձի անհամաչափ և սուբյեկտիվ հատկացումներ չեն արձանագրվել:
Հիմնադրամի կողմից հիմնադրված ընկերությանը անհատույց հատկացվել է պետական սեփականություն հանդիսացող տարածքներ, շուրջ 100.0 մլն դրամ համախառն հաշվեկշռային արժեքով գույք, 60.0 մլն դրամ փոխառություն, սակայն ոչ արդյունավետ կառավարման և ՀԻմնադրամի կողմից ընկերության գործունեության նկատմամբ պատշաճ հսկողության բացակայության արդյունքում ընկերությունը կրել է վնասներ և շահաբաժիններ չի հաշվեգրվել Հիմնադրամի բյուջե: Բացի այդ, ընկերության կողմից իրականացվել է 47 մլն. դրամի (դրամարկղային) Հիմնադրամի կանոնադրական նպատակներին չհամապատասխանող ծախս:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Հիմնադրամին ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...