Նյու Դելիում զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 42-ի
Նյու Դելիում քաղաքացիության մասին նոր օրենքի հակառակորդների և կողմնակիցների ընդհարումների հետևանքով զոհվածների թիվը հասել Է 42-ի: Այդ մասին հայտնել են Գուրու Թեգ Բահադուրի հիվանդանոցի բժիշկները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նոր օրենքի կողմնակիցների ու հակառակորդների միջև բախումները Նյու Դելիի մի քանի շրջաններում սկսվել են փետրվարի 24-ին: Մաջիփուր, Ջաֆրաբադ, Չանդ Բագհ եւ Կարալ Նագար շրջաններում տեղի ունեցած ընդհարումներից հետո Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները պարետային ժամ են սահմանել այնտեղ, իսկ Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը կոչ Է արել կառավարությանը՝ բանակային ուժեր մտցնել այդ շրջաններ:
Քաղաքացիության մասին Հնդկաստանի օրենքի նոր խմբագրումը, որն արդեն սկսել Է գործել, նախատեսում Է Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում ոչ մուսուլմանների Հարավային Ասիայի մի շարք երկրներից՝ Պակիստանից, Աֆղանստանից եւ Բանգլադեշից, եթե նրանք հալածանքների են ենթարկվում հայրենիքում:
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...