Մերկելը և Էրդողանը հայտարարել են Իդլիբում նոր հրադադարի անհրաժեշտության մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Երկու երկրների ղեկավարները Իդլիբում նոր հրադադարի անհրաժեշտության և քաղաքական բանակցությունների վաղ սկսման անհրաժեշտության մասին են խոսել:
«Նախագահը և կանցլերը քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը և իրադարձությունները, ներառյալ փախստականների տեսանկյունից: Կանցլերը դատապարտել է թուրքական ստորաբաժանումների նկատմամբ անողոք հարձակումները և պահանջել է վերջ դնել սիրիական ռեժիմի և նրա դաշնակիցների հարձակողական գործողություններին: Կողմերը պայմանավորվել են, որ անհապաղ պետք է կրակի դադարեցման նոր համաձայնագիր կնքել: Ղեկավարները անհրաժեշտ են համարել որքան հնարավոր է շուտ սկսել քաղաքական բանակցությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մերկելը Էրդողանին փոխանցել է Գերմանիայի կառավարության սոլիդարությունը Իդլիբում տեղահանվածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում: Նա նաև ցավակցություն է հայտնել Էրդողանին՝ թուրք զինվորականների մահվան կապակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...