Ես չեմ կարող նման հայտարարություն անել. ՊՆ փոխնախարարը` ՊՆ-ում պատշտոնանկությունների մասին
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների այն հարցին, թե ՊՆ-ի պաշտոնանկությունները կապ ունե՞ն բանակում զինվորների մահացության դեպքերի հետ, պատասխանեց.«Ես չեմ կարող նման հայտարարություն անել։ Կարծում եմ՝ քննությունով պետք է պարզվի, թե ուղիղ կապ ունե՞ն, թե՝ ոչ»։
Հարցին՝ կրկին պաշտոնանկություններ սպասվո՞ւմ են, կլինե՞ն կադրային փոփոխություններ, Բալայանը պատասխանեց.«Իմ իրավասությունների մեջ չի մտնում այդ մակարդակի պաշտոնանկությունների հետ կապված որոշումներ կայացնելը։ Գոյություն ունի պաշտպանության նախարար, ՀՀ վարչապետ և նախագահ, և դա իրենց իրավասության ներքո է»։
Խոսելով զորամասերում զինվորներին հեռախոսից օգտվելու արգելնքների մասին` Բալայանը նշեց, որ հեռախոս զորամաս մտցնելն արգելվում է և նկատեց, որ շատ ժամանակ ծնողներն են իրենց որդիներին բերում հեռախոսները.«Մի զինվորի մոտ 4 հեռախոս էր գտնվել»։Հարցին ինչպե՞ս էր հայտնվել, ասաց.«Աճպարարությամբ երևի։ Տեսակցության են եկել ծնողները ու տվել են։ Եթե մենք արգելենք նաև հեռախոսների օգտագործման այժմյան ձևաչափը, մեզ կմեղադրեն ու կասեն՝ բանակում բաներ են կատարվում, մենք էլ փորձում ենք թաքցնել»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...