ԵՄ-ն ընդլայնում է Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները
Եվրամիությունը (ԵՄ) որոշել է ընդլայնել Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները: Պատճառն այն է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում նավթի և գազի պաշարների որոնման նպատակով հորատման ապօրինի աշխատանքներ է իրականացնում, հայտնում է ermenihaber-ը։
ԵՄ-ի պաշտոնական թերթում հրապարակված որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Արևելյան Միջերկրականում հորատման ապօրինի աշխատանքների շարունակման պատճառով 2 հոգի հայտնվել է սև ցուցակում»:
Սև ցուցակում հայտնված անձինք Թուրքիայի քաղաքացիներ են, որոնք մասնակցել են Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման ապօրինի աշխատանքներին:
Նախատեսում է սառեցնել Թուրքիայի այդ երկու քաղաքացիների` ԵՄ-ում գտնվող հնարավոր անշարժ գույքը և արգելել նրանց մուտքը ԵՄ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...