Եղել են ձերբակալություններ, կլինեն այլ աղմկահարույց ձերբակալություններ. ԱԱԾ տնօրեն
Ի՞նչու Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի փոփոխությունը չհանգեցրեց կադրային փոփոխություների, ի՞նչ է փոխվել այդ կառույցի աշխատանքում, ինչպե՞ս են պայքարում ֆեյք էջերի դեմ․ ԱԱԾ տնօրենը լրագրողների հետ ճեպազրույցում «Դիանա Գրիգորյան» ֆեյք էջի օգտատիրոջ դեմ հարուցված քրեական գործի մասին ասել է, որ դրանից բացի, ևս 3 քրեական գործ է հարուցվել այլ օգտատերերի դեմ:
«Կադրային փոփոխություններ եղել են և կլինեն: Բայց կադրային ջարդ չեմ արել, որովհետև ԱԱԾ-ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի էդպիսի ջարդ կատարել: Այդ կառույցը համալրված է պրոֆեսիոնալներով: Նրանք պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքը»,- ասել է ԱԱԾ տնօրենը:
Էդուարդ Մարտիրոսյանը խոսել է նաև սատանիստական ու այլ կրոնական կազմակերպությունների դեմ պայքարի մասին
«Ցանկացած՝ սատանիստական կամ այլ կրոնական շարժում, որը կվտանգի մեր ազգային անվտանգությունը, մենք կպայքարենք դրա դեմ:»
Ինչ վերաբերում է նոր ձերբակալություններին՝ ԱԱԾ տնօերնն ասել է.
«Եղել են ձերբակալություններ, կլինեն նորերը, ընթացիկ գործընթաց է: Գրեթե բոլորի նկատմամբ հարուցված են քրեական գործեր: Էդ շրջանակը կընդլայնվի, կլինեն այլ աղմկահարույց ձերբակալություններ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...