ԱԺ պատգամավորները գործուղումներ կկատարեն
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի եւ աշխատանքային խմբի նիստերին մասնակցելու համար 2020 թվականի մարտի 3-5-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Այս մասին գրում է Armdaily.am-ը:
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Քաղաքական հարցերի հանձնաժողովի, Համագործակցության եւ զարգացման հարցերի հանձնաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2020 թվականի մարտի 4-7-ը Բուխարեստ (Ռումինիա) կգործուղվի ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանին մասնակցելու համար 2020 թվականի մարտի 8-13-ը Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվի ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...