ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառվում է նման դեպք, որ տեղեկատվությունը թաքցվի. Փաշինյանը` համաճարակի մասին
Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայանացվի։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի շուրջ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:
Փաշինյանը բացառեց, որ որևէ դեպք կարող են թաքցնել հանրությունից: Վարչապետը նշեց նաև, որ բանակում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել (Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված` փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների հարազատների այցելությունները, ժամկետային զինծառայողների արձակուրդները) և կոչ արեց, որ ծնողները, հարազատները ըմբռնումով մոտենան:
«ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է նման դեպք, որ տեղեկատվությունը թաքցվի, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը կոչ արեց բոլորին՝ ապրել բնականոն կյանքով, քանի որ այս պահին որևէ անհանսգտացնող բան չկա, բացի նրանից, ինչ-որ հայտնի է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՈՒՂԻՂ. Մեկնարկում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը
Այս պահին մեկնարկում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվ...
ՈՒՂԻՂ. Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում է:
Ինչ է կատարվում «Գոլդեն փելես» հյուրանոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցից, որտեղ գտնվ...