Իտալիայում արդեն ավելի քան 450 կորոնովիրուսով վարակված հիվանդ կա
Իտալիայում Covid-19 Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել է եւ, վերջին տվյալներով, կազմել է 453 մարդ: Այս մասին գրում է BBC ռուսական ծառայությունը։
Այսպիսով, վերջին մեկ օրվա ընթացքում այդ երկրում հիվանդացածների թիվն աճել է ավելի քան մեկ երրորդով, երեքշաբթի երեկոյան հաղորդվել էր Իտալիայում վիրուսի 323 կրիչների մասին, 12 մարդ մահացել է, երեքն ապաքինվել են:
Ամենից շատ հիվանդացել են Իտալիայի հյուսիսային արդյունաբերական շրջաններում, այդ թվում ՝ Լոմբարդիայում, որի մայրաքաղաքը Միլանն է։ Հայտնաբերված դեպքերի թվով երկրորդ տեղում է Վենետիկը եւ քաղաքի շրջակայքը։
Կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ ամեն ինչ անում են հիվանդության տարածումը կանխելու համար։ Ամբողջ երկրում փակվում են դպրոցները, համալսարաններն ու կինոթատրոնները, չեղարկվել են մի քանի հանրային միջոցառումներ։
Կարանտինի պատճառով փակվել են 55 հազար բնակչություն ունեցող մի քանի քաղաքներ։
Ինչպես հաղորդում է պարբերականը, մտավախություն կա, որ կորոնավիրուսի բռնկումը կարող է հանգեցնել իտալական տնտեսության ռեցեսիայի: Քաղաքի հյուրանոցներից ու սրճարաններից շատերը դատարկ են։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը հայտարարել Է, որ կորոնավիրուսի համաճարակն առջևում Է
Ֆրանսիան ստիպված կլինի դիմակայել կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն Է՝ արդյունավետ կերպով հակազդել հիվանդու...
Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով
Իրանի՝ կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբտեկարը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում են իրանական լրատվամիջ...
Հռոմի Պապը հազի և գրիպի նշաններ է ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ շփումից հետո
«Daily Mail» պարբերականը գրում է, որ Հռոմի Պապին վատառողջ վիճակը ստիպել է նրան չեղարկել Վատիկանում կազմակերպված որոշ միջ...
Վրաստանը կորոնավիրուսի պատճառով անցնում է համաճարակային պատրաստվածության
Վրաստանում կորոնավիրուսի ներթափանցման ռիսկի աճի հետևանքով երկրի առողջապահության նախարարությունը անցում է համաճարակային պ...