Ինչու է այս ատելության խոսքը հավանում Նաիրա Զոհրաբյանը․ «Իմ քայլը»-ի պատգամավոր
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գերլ է․ «Քաղաքացիներից մեկը նոր ինձ ուղարկեց այս սքրինշոթը և արդարացի հարցարդում է անում երկու մասով. առաջին, արդյոք սա ատելության խոսք չէ և երկրորդ, ինչու է այս ատելության խոսքը հավանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և դրանով իսկ նպաստում դրա տարածմանը:
Հիմա հա՞րց. Հարգելի տիկին Զոհրաբյան արդյո՞ք Դուք եք հավանել այս գրառումը և եթե այո, ապա ի՞նչ նկատառումներով»:
Նաիրա Զոհրաբյանն էլ պատասխանելով Հովհաննիսյանի հարցին, գրառման մեկնաբանություններում նշել է․ «Պարոն Հովհաննիսյան, գրառում անելուց առաջ կարծում եմ մենք նորմալ հարաբերություն ունենք եւ կարող էիք իմ հետ ճշտել։ Ընդամենը թյուրիմացություն է եղել ու պետք չի դարի ողբերգություն սարքել։ Ավելի լուրջ գործերով զբաղվեք՝ լայքեր հաշվառելու փոխարեն»։

Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...