ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց 2020-ի ռազմական համագործակցության ծրագիրը. Տոնոյան
Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվել է 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիր: Այս մասին այսօր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը:
«Հարկ եմ համարում նշել, որ հպարտանալով մեր ժողովուրդների միջեւ հազարամյա բարեկամական հարաբերություններով, Հայաստանն-Վրաստանը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական մշակութային եւ բազում այլ բնագավառներում կարեւորագույն նշանակություն ունեն միմյանց համար: Պետք է շարունակաբար ընդլայնել համագործակցությունը վերոնշյալ բնագավառներում:
Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ գործընկերոջը՝ Հարավկովկասյան տարածաշրջանում առաջին պաշտոնական այցը ՀՀ կատարելու համար:
Հանդիպման արդյունքում ստորագրեցինք ՀՀ եւ Վրաստանի պաշտպանության նախարարության միջեւ 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը, որում ներառված են պաշտպանական բնագավառում միջոցառումներ: Վերջիններս ընդգրկում են ռազմական կրթություն, զինծառայողների խաղապահ պատրաստության եւ լեռնային պատրաստության ոլորտները: Ցանկանում եմ հավաստիացնել, որ ՀՀ-ն եւ Վրաստանը փոխադարձաբար ընկալում ու հարգում են միմյանց ժողովրդավարության ու արժեքային համակարգերը»,- ասաց Տոնոյանը:
Իր հերթին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ասաց. «Նախ եւ առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ շատ լավ գործընկերոջը՝ պարոն Տոնոյանին՝ հյուրընկալության եւ հետաքրքիր հանդիպումների համար: Ինձ համար մեծ պատիվ է այցելել Հայաստան, որպես Վրաստանի պաշտպանության նախարար: Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք շատ լավ, բարիդրացիական հարաբերություններ ենք կիսում եւ փոխադարձ հարգանք ենք տածում հարյուրամյակներ շարունակ: Մենք շատ հետաքրքիր եւ խորը քննարկում ունեցող հանդիպում ենք ունեցել: Փոխանակել ենք կարծիքներ տարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ: Մենք նաեւ համաձայնել ենք առ այն, որ չկա այլընտրանք մեր զարգացող բարիդրացիական հարաբերություններին, չկա այլընտրանք կոնֆլիկտների խաղաղ լուծմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը:
Ապացույցը այս փաստի մեր դրական աճող դինամիկան է, որը մենք տեսնում ենք երկկողմ համագործակցության շրջանակում: Իմ կողմից նույնպես ուզում եմ ընդգծել այն կայուն համագործակցությունը, որը կա մեր 2 նախարարությունների միջեւ»,- նշեց Ղարիբաշվիլին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...