Քարոզչության hիմնադրամի մուծումները չպիտի գերազանցի 100 մլն դրամը. 105-ը կփոխանցվի՞ բյուջե
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված 205 մլն 560 հազար դրամ գումարին: Գրառումը՝ ստորև․
«Այո»-ի դրամահավաքին հավաքագրվեց 205 մլն դրամ
Հանրաքվեի մասին օրենքի հոդված 20-րդ հոդվածը սահմանում է.
«Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը․
1. Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը (100 մլն դրամը):
3. ... սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե»։
Հիմա հարց. արդյոք հավաքագրված 205 միլիոնից 105-ը կփոխանցվի՞ պետական բյուջե:
ԼՐԱՑՈՒՄ. Ո՛չ, չի փոխանցվի, քանի որ ֆորմալ առումով դրամահավաքը արել է ոչ թե «Այո»-ն, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Եվ այստեղ մենք նորից գալիս ենք արդեն 10 տարուց ավել քննարկվող՝ ընտրությունների (ու հանրաքվեների) քարոզչության ֆինանսավորման կարգավորումների թերության խնդրին»:
Նշենք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...