Մանվել Գրիգորյանը դուրս է գրվել հիվանդանոցից,սակայն մի քանի ժամ անց նորից տեղափոխել ԲԿ. ՀԺ
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն ուրբաթ օրը սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գնացել տուն, սակայն նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ դրանից հետո նա նորից տեղափոխվել է հիվանդասենյակ, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Հարցին, թե կոնկրետ ինչ խնդիրներ են առաջացել այդ ընթացքում, պաշտպանը պատասխանեց. «Սուր ցավեր է ունեցել, խնդիրներ է ունեցել, ես ականտես չեմ եղել, համենայն դեպս, կիրակի օրը նրան այցելել եմ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր էր»: Արսեն Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ լավագույն հիվանդանոցում չեն կարողանում ապահովել Գրիգորյանի հիվանդությունների դեկոմպեսացիան, խնդիր է դրված ապահովել գոնե կայուն վիճակը, ինչը եւս, ըստ նրա, չի հաջողվում:
Հիշեցնենք, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...