Կորոնավիրուսը չպետք է մեր թշնամիների համար զենք դառնա մեր երկրում. Ռոհանին արձագանքել է ԱՄՆ-ին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոշտ է արձագանքել Իրանում նոր կորոնավիրուսի տարածման վերաբերյալ Միացյալ Նահանգների հայտարարություններին։ Ռոհանին կոչ է արել սեփական խնդիրներին ուշադրություն դարձնել։
Մինչ այդ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները թաքցրել են երկրում նոր կորոնավիրուսի տարածման մասշտաբները։ Նա հիշեցրել է, որ Չինաստանից հետո նոր կորոնավիրուսից մահացության աստիճանով Իրանը երկրորդ տեղում է։ Ռոհանին հակադարձել է․
«Կորոնավիրուսը չպետք է մեր թշնամիների համար զենք դառնա մեր երկրում աշխատանքն ու արտադրությունը կանգնեցնելու համար։ Ամերիկացիները լավ կանեն իրենց սեփական երկրում գրիպից մահացած հազարավոր մարդկանց մասին մտածեն»,- ասել է Իրանի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը հայտարարել Է, որ կորոնավիրուսի համաճարակն առջևում Է
Ֆրանսիան ստիպված կլինի դիմակայել կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն Է՝ արդյունավետ կերպով հակազդել հիվանդու...
Վրաստանը կորոնավիրուսի պատճառով անցնում է համաճարակային պատրաստվածության
Վրաստանում կորոնավիրուսի ներթափանցման ռիսկի աճի հետևանքով երկրի առողջապահության նախարարությունը անցում է համաճարակային պ...
Կորոնավիրուսի պատճառով Մոսկվայում սկսվել է վայրի կենդանիների որս
Մոսկվայի «Ռոսպոտրեբնադզորի» մոսկովյան դեպարտամենտի ղեկավար Ելենա Անդրեևան ասել է, որ Մոսկվայում իրականացվում է կրծողների...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝Փետրվարի 27-29-ը, մարտի 2-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին շրջանների զգա...