ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը. ՀԺ
ՀՔԾ քննիչը մերժել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:
Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրել է Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը:
Նրա խոսքով՝ Բաբլոյանի մեղադրանքը փոփոխելուց հետո նյութերի ծանոթացման համար ՀՔԾ-ն մեկ օր ժամանակ էր տրամադրել, որի ընթացքում էլ հենց պաշտպանը ներկայացրել էր միջնորդություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ. «Եվ արդեն, ըստ ավանդույթի, պատասխանն ստացել եմ ժամերի ընթացքում, բողոք կներկայացնեմ նաև հսկող դատախազին»:
Վարդեւանյանը նշեց, որ նոր մեղադրանքից հետո որեւէ նոր քննչական գործողություն չի իրականացվել. «Պատկերացրեք՝ 4 ամիս նախաքննություն է իրականացվում 300-րդ հոդվածի հատկանիշներով, այնուհետև՝ նոր, համալիր քննչական գործողությունների բացակայությամբ արարքն ուղղակի վերաորակվում է 308-րդ հոդվածով: Ամեն դեպքում, նախաքննության արդյունքում փաստացի հերքվեց և հաստատվեց այն, որ ԱԺ նախկին նախագահի կողմից Սահմանադրական դատարանի լիազորությունները չեն յուրացվել, այս գործի մյուս հանգամանքները ևս նույն կերպ հերքվելու են»,- նշեց պաշտպանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին վերադաս դատախազի ցուցումի համաձայն՝ Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրանքները վերաորակվեցին: Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու փոխարեն Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ Արսեն Բաբայանին՝ ՍԴ լիազորությունները տիրանալուն օժանդակելու փոխարեն՝ դարձյալ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրանք մեղադրվում են նաեւ պաշտոնեական կեղծիքի համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...