Հասարակություն

«Այո»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է

«Այո»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է
«Այո»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նկարիչ Ցոլակ Ղանդիլյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավի լոգոյին, որը նման է 1991թ…

«Այո»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նկարիչ Ցոլակ Ղանդիլյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավի լոգոյին, որը նման է 1991թ. Անկախության հանրաքվեի ժամանակ հրապարակված արդեն հայտնի լոգոյին: Այն զետեղված է եղել «Երեկոյան Երևան» օրաթերթի սեպտեմբերի 23-ի համարում:

 

Ղանդիլյանը 1991թ. աշխատել է «Երեկոյան Երևան» օրաթերթում: «Թղթակցել եմ, ծաղրանկարներ եմ արել, ձևավորումներ եմ արել: Այդ տարիներին Ստյոպա Նարոյանն էր աշխատում, Նիկոլայ Մանուկյանն էր: Որ տեսնեմ, ոճից կճանաչեմ, թե ում ձեռագիրն է: Եթե ես տեսնեմ լոգոյի ոճը, կասեմ, թե ով է նկարել»,-այսօր ավելի վաղ մեզ հայտնել էր նկարիչը:

 

 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250