Արարատում խանութ, լավ տուն, մեքենա ունեցող ավելի քան 1000 շահառու այլևս նպաստ չի ստանա. մարզպետ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով նախորդ տարի կատարված աշխատանքներից ասաց, որ մարզում 2017-ից հետո սոցիալական նպաստ ստացող 1027 շահառուներ դուրս են մնացել ցուցակներից:
«Փարոսակիրների ցուցակներն ենք մաքրել: Դրանցից հանվել են այն մարդիկ, որոնց մոտ փաստաթղթով ամեն ինչ կարգին է, սակայն ունեն խանութ, լավ տուն, մեքենա, բայց բոլորն իրենց անունով չեն»,- ասաց Սարգսյանը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ ստացել են սոցիալական նպաստ՝ դրա կարիքը չունենալով, մինչդեռ մի շարք կարիքավոր ընտանիքներ դուրս են մնացել ցուցակներից:
Մարզպետը հայտնեց, որ ցուցակները մաքրելուց հետո 60 անապահով ընտանիքների խոշոր եղջերավոր կենդանիներ են տրամադրել:
Սարգսյանը նաև նշեց, որ երկու սոցաշխատակցի զգուշացում է տրվել, քանի որ նրանք օբյեկտիվ չեն եղել ընտանիքների կարիքավորության աստիճանը գնահատելիս:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...