Ակտիվ քարոզարշավը կմեկնարկի մարտի 2-ից, վարչապետը կմասնակցի․ Պապիկյան
Ապրիլի 5-ին տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ակտիվ քարոզարշավը մեկնարկելու է մարտի 2-ից և ավարտվելու է ապրիլի 3-ին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հանրաքվեի «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այս պահին ինքը գտնվում է արձակուրդում։
Հաջորդ շաբար նախարարը աշխատանքային այցով կայցելի Վրաստանի Հանրապետություն, որից հետո կրկին արձակուրդ կվերցնի, այն կշարունակվի մինչև քարոզչության ավարտը։ Սուրեն Պապիկյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մասնակցելու է քարոզարշավին, իսկ անհրաժեշտության դեպքում արձակուրդ կվերցնի։ Լրագրողը հետաքրքրվեց, թե «Ոչ»-ի շտաբից արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հանրանքվեի համար դրամահավաքի արդյունքում ստացած գումարը «Քաղացիական պայմանագիր» կուսակցության կարիքների համար են ուղղվելու, մինչդեռ հրավիրատոմսի վրա գրված է եղել, որ դրամահավաքից ստացած միջոցներն ուղղվելու են քարոզչության ծախսերը հոգալու համար։
Ի պատասխան Սուրեն Պապիկյանը նշեց, որ դրամահավաք կազմակերպողը ՔՊ-ն է, որը որևէ կերպ նվիրատուի նկատմամբ սխալ բան չի արել։ «Ավելին՝ թե՛ իմ, թե՛ վարչապետի հայտատարության մեջ հստակ նշվել է, որ դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է, բնականաբար, գլխավոր պատճառը՝ «Այո»-ի քարոզչությունն է; Միևնույն ժամանակ, եթե դրամահավաք երեկոն կազմակերպեր «Այո» քարոզչական խումբը, այդ պարագայում հարց կառաջանար, թե ինչո՞ւ է հավաքվել 200 մլն դրամ, և դրա ճակատագիրն ինչ է լինելու»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը։
Ինչպե՞ս է «Այո»-ի շտաբը համոզելու քաղաքացիներին կողմ քվեարկել․ Սուրեն Պապիկյանը հարցին պատասխանում է, որ չեն պատրաստվում «կենաց-մահու պայքար մղել»։
«Մենք հնարավորություն ենք ընձեռել ՀՀ քաղաքացուն, ինքը որոշի, թե ինչ ընթացք է ուզում ունենալ մեր երկիրը, սա սկսած թավշյա հեղափոխությունից։ Այդ իրավունքը ՀՀ քաղաքացին ձեռք է բերել, և այդ իրավունքը իր անօտարելի իրավունքն է, մենք հերթական անգամ այն իրացնելու հնարավորություն ենք ընձեռել։ Չկա ավելի ժողովրդավար գործընթաց, քան հանրաքվեն։ Դա մեր քաղաքացիների, ՀՀ իրական տերերի ձայնի և կամքի իրական արտացոլումն է լինելու , եթե քաղաքացին այլ բան կորոշի, մենք հաշվի կնստենք այդ իրականության հետ, իսկ եթե «Այո»-ի հաղթանակի համար 650 000 ձայն է հարկավոր, մեր քաղաքացիներին կոչ եմ անում մասնակցել հանրաքվեին և կողմ քվեարկել «Այո»-ին»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...