Ադրբեջանում 7 մարդու մոտ կորոնավիրուս է կասկածվում
Ադրբեջանում յոթ մարդ է հոսպիտալացվել՝ կորոնավիրուսով վարակվելու կասկածով։ Նրանցից հինգն Իրանի քաղաքացի են։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ ասվում է երկրի առողջապահության նախարարության և հանրապետության պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարությունում։
Երեքշաբթի Ադրբեջանում ավելի քան 20 մարդ կորոնավիրուսի կասկածանքով կարանտին գոտի էր տեղափոխվել։
«Համաձայն կլինիկական բժշկական կենտրոնից ստացված տվյալների՝ ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել 7 մարդ, որոնց մոտ կորոնավիրուս է կասկածվում։ Նրանցից երկուսն Ադրբեջանի քաղաքացի են, մնացածը՝ Իրանի։ Նրանցից վեցի վիճակի մեջ լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, մեկի ջերմությունը գերազանցում է նորման»,- ասված է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին
Վիետնամում նոր տեսակի կորոնավիրուսով հոսպիտալացված բոլոր` 16 անձինք դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է VN...
Վրաստանը կորոնավիրուսի պատճառով անցնում է համաճարակային պատրաստվածության
Վրաստանում կորոնավիրուսի ներթափանցման ռիսկի աճի հետևանքով երկրի առողջապահության նախարարությունը անցում է համաճարակային պ...
Կորոնավիրուսի պատճառով Մոսկվայում սկսվել է վայրի կենդանիների որս
Մոսկվայի «Ռոսպոտրեբնադզորի» մոսկովյան դեպարտամենտի ղեկավար Ելենա Անդրեևան ասել է, որ Մոսկվայում իրականացվում է կրծողների...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝Փետրվարի 27-29-ը, մարտի 2-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին շրջանների զգա...