Կորոնավիրուսի մասով բնակչության շրջանում խուճապը շատ ավելին է, քան պետք է լինի․ Նարեկ Զեյնալյան

Որոշակի խուճապ կա բնակչության շրջանում, դա հասկանում եմ, բայց խուճապը շատ ավելին է, քան պետք է լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: «Այս պահին որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ: Ամենօրյա ռեժիմով ստացված տվյալների վերլուծություն է իրականացվում: Եթե անհրաժեշտություն եղավ սահմանը փակ կմնա, եթե ոչ՝ կբացվի։

 

Անդրադառնալով դեղատներում դիմակների բացակայությանը՝ Զեյնալյանն ասաց, որ դա անհիմն խուճապի հետևանքով է, քանի որ մարդիկ փորձում են պահեստավորել հնարավորինս շատ դիմակներ.

«Դա բացարձակ անիմաստ է, դիմակը վարակվելուց 100 տոկոս զերծ չի պահում։ Հիմա քննարկվում են բոլոր հնարավոր դեպքերը։ Նույնիսկ, եթե Հայաստանում հայտնաբերվի վարակակիր, կա սխեմա՝ ինչպես, որտեղ է մեկուսացվելու»։ 

Քաղաքականություն