Ի՞նչ անել կորոնավիրուսի վերաբերյալ նամակներ կամ էլեկտրոնային հաղորդագրություններ ստանալիս
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի քաղաքացիներ,
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ կիբերհանցագործները փորձում են օգտվել կորոնավիրուսի հետ կապված մարդկանց մտահոգ վիճակից ու ֆիշինգային հարձակումներ են իրականացնում՝ հանդես գալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից (The World Health Organization, WHO):
Չնայած որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպք չկա ու նման կիբերհարձակման դեպքեր էլ չեն գրանցվել, այնուամենայնիվ, եղեք զգոն ու կորոնավիրուսի վերաբերյալ նամակներ կամ էլ. հաղորդագրություններ ստանալիս
-ստուգեք ուղարկողի հասցեն,
-մի սեղմեք հաղորդագրության մեջ տեղադրված հղումներին ու կցված ֆայլերին,
-մի տրամադրեք ձեր տվյալները (մուտքանուն, գաղտնաբառ) կասկածելի հաղորդագրությամբ դիմողներին։
Կիբերհանցագործները օգտվում են մարդկանց մոտ առկա անհանգիստ վիճակից ու զգայուն տվյալներ գողանում։ Եթե ձեզնից անձնական տվյալներ են պահանջում անծանոթ մարդիկ կամ անծանոթ հասցեներից, կասկածանքով մոտեցեք նման նամակներին։
-հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին»։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Բժշկական դիմակներ Հայաստանում չկան, իսկ կորոնավիրուսն այսքան մոտ է․ քաղաքացիներն ահազանգում են
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածումից հետո Հայաստանում բժշկական դիմակները թանկացել են, իսկ խոշոր դեղատնային ցանցե...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...