Քաղաքականություն

Էրդողանը մեկնում է Ադրբեջան․ ռազմավարական համագործակցության նիստ տեղի կունենա

Էրդողանը մեկնում է Ադրբեջան․ ռազմավարական համագործակցության նիստ տեղի կունենա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան` մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին:Թուրքիայի կապի և տեղեկատվության…


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան` մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին:

Թուրքիայի կապի և տեղեկատվության նախարարությունից հայտնում են, որ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած բարձրագույն խորհրդի նիստը կայանալու է Բաքվում, որին մասնակցելու են կառավարության անդամները, հայտնում է ermenihaber-ը։ 

Նշվում է, որ խորհրդի նիստի շրջանակներում իրականացվելիք հանդիպումներում տարբեր ձևաչափերով քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները և երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները:

Ըստ նախարարության տեղեկատվության` նախատեսվում է, որ երկու երկրներիի ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային որոշ հարցերի շուրջ:

Նշենք, որ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը տեղի էր ունեցել 2011-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում:

Նմանատիպ հոդվածներ

Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250