Արսեն Բաբայանը՝ «Ոչ»-ի շտաբի կողմից 5000-ական դրամ ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին
«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ «Ոչ»-ի շտաբը 5000-ական դրամ ընտրակաշառքներ է առաջարկում մարդկանց:
«Հրատապ տեղեկություն
Հարգելիʹ Սուրեն Պապիկյան, արդեն իսկ քարոզարշավի մեկնարկում «Ոչ»-ի շտաբը ներկայացնող մարդիկ փորձում են հարավ-արևմտյան թաղամասում, թիրախավորելով թոշակառուներին, առաջարկել 5000-ական դրամներ, որպեսզի նրանք չմասնակցեն հանրաքվեին: Սերժառոբական թայֆան իրեն բնորոշ ոճով փորձում է խարխլել մեր պետականության հիմքերը, խնդրում եմ՝ ավելի զգոն լինել: Կանխավ շնորհակալ եմ»,- գրել է Հովսեփյանը:
Գրառմանն արձագանքել է «Ոչ»-ի շտաբի նախաձեռնողներից, իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ով, մասնավորապես, գրել է.
«ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված աձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»:
Բաբայանը նաև դիմել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին՝ խնդրելով սույն տեղեկությունը ծանոթացնել գլխավոր դատախազին և քննության արդյունքների մասին իրազեկել հանրությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...