ԱՀԱԶԱՆԳ. 52 հիմնական դպրոցում ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն
Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմնական դպրոցում այսօր միջադեպ է եղել աշակերտներից մեի ծնողի եի ուսուցչուհու միջեւ: Դպրոցի ուսուցչական անձնակազմը այս առնչությամբ հայտարարություն է տարածել:
«Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմն. դպրոցում շուրջ մեկ ամիս է խաթարված է նորմալ դասապրոցեսը: Նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտի ծնողը անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն՝պնդելով ուսուցչի դպրոցից հեռացման պահանջը:Տնօրենի և տեսուչի ներկայությամբ վերջինիս ամուսինը փորձել է ապտակել ուսուցչուհուն, որը կասեցվել է: Դրանից հետո, չբավարարվելով, ծնողը դիմել է ոստիկանություն՝ նույն պահանջով:
Նշենք, որ երեխան հենց ծնողի մեղքով, հաճախակի բացակայությունների արդյունքում մնացել է նույն դասարանում և շարունակում է դասի չգալ: Ծնողը նույն պահանջով/ուսուցչի հեռացում դպրոցից/ դիմել է նաև ոստիկանություն:
Այս օրերի ընթացքում երեխան դպրոց չի հաճախել: Դպրոցի տնօրինությունը և ուսուցչական կազմը արել են հնարավոր ամեն ինչ երեխային դպրոց վերադարձնելու և նորմալ դասապրոցեսում ընդգրկելու համար:
Այսօր՝ փետրվարի 24-ին, ծնողը երեխային ուղեկցել է
դասարան՝ պատճառաբանելով, որ ինքը ևս ցանկանում է մասնակցել դասապրոցեսին: Մտնելով դասարան՝ անհարգալից բառերով վիրավորել է ուսուցչուհուն: Ուսուցչուհին խնդրել է ծնողին դուրս գալ դասասենյակից, սակայն ծնողը, ցուցաբերելով ագրեսիվ պահվածք, աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն, քաշքշել, ինչի արդյունքում երեխաները խուճապի են մատնվել և հայտնվել սթրեսային վիճակում:
Հավելենք, որ տվյալ ուսուցչուհին շուրջ 30 տարի դասավանդում է նույն դպրոցում , այդ թաղամասի բնակիչ է և նույնիսկ դպրոցից դուրս նրա անվտանգությունը ապահովագրված չէ:
Դպրոցը դիմել է պատկան մարմիններին, բայց ուսուցչական կոլեկտիվը անհանգստացած է. ով պետք է պաշտպանի անշահախնդիր և նվիրումով աշխատող ուսուցչի շահերը և վերականգնի խաթարված հեղինակությունը:
Խոսքը միայն մեկ ուսուցչի մասին չէ, այսօր ուսուցչի շահերը անպաշտպան են բոլոր առումներով»,- ասված է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Բժշկական դիմակներ Հայաստանում չկան, իսկ կորոնավիրուսն այսքան մոտ է․ քաղաքացիներն ահազանգում են
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածումից հետո Հայաստանում բժշկական դիմակները թանկացել են, իսկ խոշոր դեղատնային ցանցե...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...