Քննարկվո՞ւմ է Իտալիայի հետ օդային հաղորդակցությունը սահմանափակելու հարցը. Մնացականյանը պարզաբանում է
Հաշվի առնելով Իտալիայում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի ի հայտ գալը՝ արդյոք քննարկվո՞ւմ է Իտալիայի հետ օդային հաղորդակցությունը սահմանափակելու հարցը:
Պատասխանելով այս հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարը նկատեց՝ կորոնավիրոսը մարտահրավեր է բոլոր երկրների համար, և կարևորագույն մոտեցում է այստեղ համագործակցության միջոցով գտնել ճանապարհները՝ այդ վարակը վերահսկելու, կանխարգելելու և հաղթահարելու:
«Մենք սերտորեն աշխատել և աշխատում ենք Չինաստանի հետ, Իրանի հետ: Այստեղ էական է, որ համագործակցում և սերտ աշխատում ենք մեր բարեկամ Իրանի իշխանության, ժողովրդի, կառավարության հետ՝ միասին գտնելու այս ուղղությամբ լավագույնս աշխատելու ճանապարհները: Ինչ վերաբերում է Իտալիայում կորոնավիրուսի դեպքերին, սա ևս չէր կարող վրիպել մեր ուշադրությունից, այստեղ ևս մենք գնահատում ենք, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որ նույնպես, նորից, միասնաբար հաղթահարենք, միասին աշխատենք, որ թույլ չտանք համաճարակի տարածումը և հաղթահարենք դա միասին:
Սա է մոտեցումը, տրամաբանությունը, կոնկրետ քայլեր ձեռնարկվում են, վերջին զարգացումների հետ կապված, մյուս օջախների հետ կապված նույնպես քննարկումներ ունենք՝ հասկանալով, որ ժամանակը նշանակություն ունի, և որ ժամանակի կորուստ չի կարելի թույլ տալ»,- ասաց Մնացականյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Բժշկական դիմակներ Հայաստանում չկան, իսկ կորոնավիրուսն այսքան մոտ է․ քաղաքացիներն ահազանգում են
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածումից հետո Հայաստանում բժշկական դիմակները թանկացել են, իսկ խոշոր դեղատնային ցանցե...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...