Հայտնի է Թեհրանից ընտրված հայ պատգամավորի անունը
Իրանի 11-րդ գումարման խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային այլ նահանգների հայերի ներկայացուցիչ-պատգամավոր է ընտրել Արա Շահվերդյանը։ նա հավաքել է ձայների 65 տոկոսը։ Այս մասին հայտնում է իրանահայերի «Ալիք» օրաթերթի կայքը։
Թեհրանի, Թավրիզի, Ուրմիայի, Արաքի, Սարիի, Գորգանի և Անզալիի հայ ընտրողները ձայները բաշխվել են այսպես․
Արա Շահվերդյան – 3498 ընտրող,
Արիս Շահբազյան – 1312 ընտրող,
Ալբերտ Պողոսյան – 291 ընտրող,
Սևան Սոհրայի – 174 ընտրող։
Իրանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Սեեդ Էսմայիլ Մուսավին հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում ներկայումս ընթանում է քվեների հաշվարկի գործընթացը, եւ հույս է հայտնել, որ վերջնական արդյունքները կհրապարակվեն կիրակի, փոխանցում է Tasnim-ը:
«Ընտրական տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկից հետո արդյունքները կփոխանցվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մենք հանրությանը կտեղեկացնենք յուրաքանչյուր ընտրատեղամասի արդյունքների մասին` ընտրությունների արդյունքների համաձայն»,- ասաց նա:
Մուսավին հույս է հայտնել, որ զգալի քանակությամբ ընտրատեղամասերի արդյունքները կհրապարակվեն շաբաթ օրը` նշելով, որ խոշոր քաղաքներում արդյունքները կհայտարարվեն կիրակի:
Նախօրեին Իրանում մեկնարկել էին խորհրդարանական ընտրությունները: Ավելի քան 290 պատգամավորական մանդատի համար պայքարում էր մոտ 7 հազար մարդ: Ընտրություններն անցկացվել են Իրանի 208 ընտրատեղամասերում:
29 միլիոն 39 հազար 152 ընտրողները տղամարդիկ են, իսկ 28 միլիոն 879 հազար եւ 6 մարդ` կանայք: Իրանի խորհրդարանում հինգ տեղ ամրագրված է կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների համար: Երկու տեղ պահված է Իրանում բնակվող էթնիկ հայերի համար, մեկական տեղ` երկրում ապրող ասորիների եւ հրեաների համար:
Սուննի պատգամավորների համար խորհրդարանում ներկայացվածության համար խոչընդոտներ չկան: Ներկայումս խորհրդարանում 24 սուննի ներկայացուցիչ կա:
Խորհրդարանի անդամներն ընտրվում են ժողովրդական քվեարկությամբ` 4 տարի ժամկետով: Իրանի նոր պառլամենտն իր աշխատանքները կսկսի 2020-ի մայիսի վերջին: