Ցեղասպանությունը ճանաչող նախագիծն Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծն Ուկրաինայի Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է AnalitikaՍa.net-ը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնք, նկատելով Ցեղասպանության առնչվող մեկ այլ նախագծի կարգավիճակի փոփոխությունը, շտապել են եզրակացնել, թե Ռադան հրաժարվել է քննարկել վերոնշյալ նախագիծը:
«Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովի կողմից հեղինակած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (գրանցումը՝ 11/05/2019), նույն կարգավիճակում է և սպասում է հանձնաժողովի քննարկմանը»,-տեղեկացնում է AnalitikaՍa.net-ը:
Ինչ վերաբերում է Դարիա Վոլոդինայի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագծին, որը շրջանառության մեջ էր դրվել 2020-ի փետրվարի 14-ին, հետ է վերցվել: AnalitikaUA.net-ը իրավասու աղբյուրներից տեղեկացել է, որ միայն հեղինակն ինքը կարող էր հետ վերցնել նախագիծը, այսինքն ՝ նախագիծը քննարկման համար չի մերժվել: Լրատվամիջոցը դիմել է նախագծի հեղինակ Դարիա Վոլոդինայի մամուլի ծառայություն՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար, այս պահին սպասում է արձագանքի:
Վերջին 10 տարվա ընթացքում չորս օրենսդրական նախաձեռնություն է գրանցվել Ուկրաինայի խորհրդարանում: 2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան գրանցել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: №2254ա օրինագծի նախաձեռնողները Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը եւ Նվեր Մխիթարյանն էին: Իսկ 2015-ի ապրիլի 3-ին Գերագույն Ռադան երկրորդ անգամ գրանցեց պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (№ 2530, 04.03.2015 ): Այդ ժամանակ խորհրդարանի նախաձեռնությանը տասնյակ պատգամավորներ էին միացել:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...