«Տաթևիկ Ռևազյանի հղիության հարցն ապշեցուցիչ ուշադրության է արժանանում». Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տաթևիկ Ռևազյանի հղիության հարցն ապշեցուցիչ ուշադրության է արժանանում հասարակության կողմից: Դա ցույց է տալիս, որ մենք աննախադեպ դեգրադացիայի աստիճանի ենք հասել: Փոխարենը բոլորը պետք է խոսեն այն մասին, որ երիտասարդ պաշտոնյան ամեն օր, ամեն խոսքում ապականում է հայերեն լեզուն, իջեցնում այն պրիմիտիվության մակարդակի և խոսակցական՝ փողոցի երևաներենը նորմալիզացիայի ճանապարհով տանում: Ռևազյանը միակը չէ: Կան հատուկ «ա»-երով («խոսում ա», «գրում ա», «անում ա») ասող և հատկապես այդպես գրող մի շարք «մտավորականներ», որոնք իբրև թե հայերենն անմիջականցնելով ու բնականացնելով են զբաղված, մինչդեռ իրենց արածը մայրենի լեզվի որակազրկում և այլասերում է: Բայց եթե նրանք իրենց գործը՝ պակաս ճանաչելիության պատճառով առավել դանդաղ են անում, ապա պաշտոնյա Ռևազյանը դա անում է մեծ հաջողությամբ: Եվ պետք չէ ամեն բան վերագրել նրա դրսում մեծանալուն: Վերջապես հայաստանցիների ընտանիքում է ապրել, հայերեն խոսում է և «ա»-ն «է»-ի վերափոխելն ու իր վրա աշխատելը թերևս դժվար գործ չէ:
Շուտով կունենաք հասունացող մի սերունդ, որ այսպիսի մարդկանց ինքնաթողտվության պատճառով և նրանց ակամա ավերների արդյունքում` Հայաստանում համատարած անգրագիտության արդեն տիրող պայմաններում ոչ միայն արդեն բոլորովին գրել-կարդալ չի իմանա, այլև կխոսի բուն երևանյան՝ Կոնդի բարբառով՝ համարելով թե ինքը հայերեն է կիրառում»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...