Ռազմիկ Աբրահամյանն ընդունել է իր մեղքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացել է «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի գործով դատական նիստը:
Դատական նիստին հարցաքննվել են վկաները: Այս գործով Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին նախարարի տեղակալին կաշառք տալու, իսկ Արսեն Դավթյանը՝ կաշառք ստանալու համար։
Նիստի ավարտից հետո արդեն Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը լրագրողներին հայտնել է, որ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը:
Ռազմիկ Աբրահամյանը նաև մեղադրվում է քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ):
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...