Իրաքը կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը
Իրաքը փակել է Իրանի հետ պետական սահմանը` զգուշանալով նոր` COVID-2019 կորոնավիրուսի տարածումից: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Իրաքի պաշտոնյաներն այս որոշումն ընդունել են այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի պատճառով մահվան 2 դեպքի մասին:
Իրաքի առողջապահության նախարարությունն այսպիսի միջոցառումների ներդրման անհրաժեշտությունը բացատրել է «երկու երկրների միջև ինտենսիվ ուղևորափոխադրումներով, որը կրոնական ուխտագնացության ժամանակ հասնում է մի քանի միլիոն մարդու, ինչպես նաև ուղևորներին զննելու և կարանտինային պայմաններում պահելու ընթացակարգեր ներառող կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու դժվարություններով»:
Միևնույն ժամանակ, իշխանությունները սահմանը չեն փակում Իրանից վերադարձող իրաքցիների համար, սակայն վերադառնալուն պես նրանք պետք է երկշաբաթյա կարանտին անցնեն:
Իրաքյան ավիաընկերությունները նույնպես դադարեցրել են չվերթները դեպի Իրան:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքերը կիսով չափ գրավել են Իդլիբի շրջանի Ալ-Նայրաբ քաղաքը. Կարեն Հովհաննիսյան
Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ որոշ աղբյուրների` թուրքական զորքը և Թուրքիայի աջ...
Ջերմաստիճանը կբարձրանա 5 աստիճանով
Հանրապետության տարածքում՝ փետրվարի 20-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնա...
Կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմել է 75567․ մանրամասներ
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ի ժամը 16:00 դրությամբ կորոնավի...
Եղանակը Հայաստանում. առաջիկա 4 օրվա կանխատեսումը
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալ...